World News in Armenian

Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգ

Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

«Մետրոպոլիտենի ամեն կայարանում ունեինք 1-ական անցակետ, որն աշխատում էր ժետոնով, դա փոխարինվելու է: Մինչև ամսվա վերջ ժետոնները կհանվեն և կգործի միասնական վճարման համակարգը»,-ասաց նա: 

Բաբկեն Սեդրակյանը նաև նշեց, որ Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված 32 անվազույգի վերջին խմբաքանակը արդեն Հայաստանում է: 

«Երևանում են նաև մետրոյի «Գործարանային» կայարանի համար նախատեսված երեք շարժասանդուղքները, դրանց փոխարինման աշխատանքները սկսվել են և մինչև դեկտեմբերի 25-26-ը երեք շարժասանդուղքները փոխարինված կլինեն»,-ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը:

The post Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net