Դուրովն Ադրբեջանում գտնվելու ժամանակ այցելել է օկուպացված Արցախ
Ադրբեջանցի գործարար, երաժիշտ Էմին Աղալարովը հարցազրույց է տվել ռուս լրագրող Քսենյա Սոբչակին՝ պատմելով, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը Ադրբեջան այցի ժամանակ եղել է նաև օկուպացված Արցախի տարածքներում:
«Ես գիտեմ, որ նա եղել է մարզերում և շրջել է ամենուր. եղել է նոր տարածքներում՝ Ղարաբաղում: Այսինքն՝ նա ճանապարհորդել է ամբողջ երկրով», - ասել է Աղալարովը, որը նախկինում ամուսնացած է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր հետ։
Աղալարովը, պատասխանելով Քսենիա Սոբչակի հարցին, թե արդյոք Ալիևն ընդունել է Դուրովին, ընդգծել է, որ ինքը հավաստի տեղեկություն չունի այդ թեմայով։
Հիշեցնենք, որ Դուրովի այցը Բաքու տեղի էր ունեցել սեպտեմբերին: Այնտեղից նա մեկնել էր Ֆրանիսա, որտեղ նրան կալանավորել էին: