World News in Armenian

Ֆրանսիան 2025-ի 1-ին եռամսյակում Կիևին կմատակարարի «Միրաժ 2000» կործանիչներ՝ հագեցած նոր «օդ-երկիր» զինատեսակներով. Լըկորնյու

Ֆրանսիան 2025 թվականի առաջին եռամսյակում Կիևին կմատակարարի «Միրաժ 2000» կործանիչներ՝ հագեցած նոր «օդ-երկիր» զինատեսակներով, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն։

««Միրաժ 2000» կործանիչների մատակարարումն Ուկրաինա պլանավորվում է 2025 թվականի առաջին եռամսյակում: Դրանք կհամալրվեն «օդ-ցամաք» նոր զինատեսակներով և էլեկտրոնային պատերազմի համակարգերով»,- X-ում գրել է նախարարը:

Լըկորնյուն նաև հիշեցրել է, որ Ֆրանսիան շարունակում է ուկրաինացի օդաչուների և մեխանիկների վերապատրաստումը։

Читайте на 123ru.net