Զորիկ Հովհաննիսյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել գրեփլինգի աշխարհի չեմպիոն
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցող գրեփլինգի աշխարհի առաջնությունում, մինչև 15 տարեկանների (U15) առաջնությունում 29-32 կգ քաշային կարգում Արմավիրը ներկայացնող Զորիկ Հովհաննիսյանը, վերջին գոտեմարտում հաղթելով Ադրբեջանցի մարզիկին, հռչակվեց աշխարհի առաջնության հաղթող։
Այս մասին հայտնում է Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիան:
Նշենք նաև, որ Մարատ Կարապետյանն էլ դարձավ արծաթե մեդալակիր։