Ամերիկայի Ֆլորիդա նահանգում մոլեգնող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետաձգել է այցը Գերմանիա և Անգոլա՝ «Միլթոն» հզոր փոթորկին նախապատրաստվելու և արձագանքելու պատճառով: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը:
«Փոթորիկը սպառնում է ԱՄՆ-ի հարավ-արևելքին: Միլիոնավոր մարդկանց տարհանում է սկսվել, Ֆլորիդայի 67 շրջաններից 51-ում արտակարգ դրություն է հայտարարվել»,- ասել է նա: