Հայէկոնոմբանկի Profit Plus աշխատավարձային փաթեթն առաջարկում է բազմաթիվ պլյուսներ
Հայէկոնոմբանկն առաջարկում է նոր Profit Plus աշխատավարձային փաթեթ: Դիմելով Guru քարտատեսակներից որևէ մեկի համար, Visa Classic, Mastercard Standard, ArCa Classic աշխատավարձային քարտերը հաճախորդները կստանան անվճար, իսկ Guru քարտերը կարող են ձեռք բերել իջեցված տարեկան վճարով՝ Guru քարտեր՝ 1,000 դրամ, Guru Travel`12,000 դրամ: Արդյունքում հաճախորդները կկանխիկացնեն իրենց աշխատավարձն առանց վճարի, իսկ միջոցները տեղափոխելով Guru քարտերին կստանան.
- 5-1% cashback բոլոր անկանխիկ վճարումների համար
- 4% եկամուտ դրամային հաշվի վրա
- մինչև 51 օր անտոկոս ժամանակահատվածով վարկային գիծ
- և բազում այլ առավելություններ
Այս ամենից բացի հաճախորդներին սպասվում են բազում այլ պլյուսներ.
- աշխատավարձային վարկային գիծ եկամտի տասնապատիկի չափով՝ կախված աշխատատեղի ոլորտից՝ սկսած 13,5%-ից
- անշարժ գույքի գրավով վարկեր մինչև 1% իջեցված տոկոսադրույքով
- անվճար հաշիվ
- 24/7 հասանելի մոբայլ հավելված
- բանկոմատների և մասնաճյուղերի լայն ցանց
Առաջարկը գործում է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը: Ակցիան չի տարածվում AEB Mobile հավելվածով քարտեր պատվիրելիս. անհրաժեշտ է մոտենալ Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղ կամ Գլխամասային գրասենյակ:
AEB Guru Digital քարտերի համար ակցիայի ժամանակահատվածում բոլոր հաճախորդների համար կգործի 50% զեղչ՝ 1,000 դրամ տարեկան վճար AEB Mobile հավելվածով պատվիրելու դեպքում:
Մանրամասների համար՝ https://www.aeb.am/hy/hatuk-arajark-profit/