World News in Armenian

Լենոն մերժել է Գերմանիայի հավաքականի հրավերը

«Ֆուլհեմի» դարպասապահ Բերնդ Լենոն հրաժարվել է Գերմանիայի հավաքական գնալ հոկտեմբերյան հավաքին։

«Նրանք ինձ ասացին, որ խաղաժամանակ չեմ ստանա: Այդ իսկ պատճառով որոշեցի մնալ և մարզվել Լոնդոնում։ Նագելսմանը գիտի, որ ես միշտ այնտեղ եմ, երբ նրանց պետք եմ, երբ իսկապես կարող եմ օգնել թիմին»,- Լենոյի խոսքերն է մեջբերում գերմանական Sky-ը։

Հոկտեմբերին Գերմանիայի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ Բոսնիա և Հերցեգովինայի (հոկտեմբերի 11) և Նիդերլանդների (հոկտեմբերի 14) հավաքականի դեմ։

Читайте на 123ru.net