World News in Armenian

Մեզ համար ԱՊՀ երկրները մեր ամենամոտ հարևաններն են, բարեկամներն ու ռազմավարական գործընկերները. Պուտինը՝ ԱՊՀ նիստի բացմանը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակում փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, և Մոսկվան նպատակաուղղված է նման համագործակցության ամրապնդմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ ԱՊՀ շրջանակում փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է: Մեզ համար ԱՊՀ երկրները մեր ամենամոտ հարևաններն են, բարեկամներն ու ռազմավարական գործընկերները։ Մենք, բնականաբար, հավատարիմ ենք ամեն կերպ ամրապնդելու մեր համագործակցությունը»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը՝ նշելով, որ հենց դրան է ուղղված 2024 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահության հայեցակարգը և համապատասխան միջոցառումների լայնածավալ ծրագիրը:

Նշենք, որ նիստին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Читайте на 123ru.net