«Զանգեզուրի միջանցքի» թեման, հավանաբար, շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով
«Զանգեզուրի միջանցքի» թեման, հավանաբար, շոշափվել է ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Չէ՞ որ Պուտինն առանձին-առանձին խոսել է նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև «Զանգեզուրի միջանցքի» թեման»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք «Զանգեզուրի միջանցքի» թեման քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումների ժամանակ։