World News in Armenian

Ներկայացնել ազգային հավաքականը միշտ մեծ պատիվ է ինձ համար. ուրախ եմ, որ հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում. Գեորգի Հարությունյան

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ և 4-րդ տուրերի հանդիպմանը։

Մեր ընտրանու և «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը Legalbet-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ուրախ է հավաքականի կազմում ամրապնդվելու կապակցությամբ։

«Իհարկե, ես ուրախ եմ, որ աստիճանաբար Հայաստանի հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում։ Ներկայացնել ազգային հավաքականը միշտ մեծ պատիվ է ինձ համար»,- նշել է Հարությունյանը։

Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը կանցկացնի Ֆարերյան կղզիների դեմ վաղը՝ հոկտեմբերի 10-ին: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Читайте на 123ru.net