Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է մադրիդյան թիմի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող:
Նախորդ ամիս 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացի հարձակվողը սեպտեմբերին Մադրիդի «Ռեալի» լավագույն խաղացողի քվեարկության ժամանակ առաջ է անցել եզրային հարձակվողներ Վինիսիուս Ժունիորից և Ռոդրիգո Գոյեսից, ինչպես նաև պաշտպաններ Դանիել Կարվախալից և Էդեր Միլիտաոյից:
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։