World News in Armenian

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը

Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը:

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

«Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։

Երկարությունը 5.7կմ է։  Շինարարական աշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։ Այժմ կատարվում են քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է նաև ավազակոպճային շերտ։

Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։ Ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով հիմքի շերտերը և երկշերտ ասֆալտբետոնե պատվածք։

Կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, կիրականացվի կողնակների ամրացում ու հարթեցում, կկառուցվեն հենապատեր, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,-ասված է հայտարարության մեջ։

Читайте на 123ru.net