Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ, որտեղ հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հանդիպման մրցավար է նշանակվել Օլեքսի Դերևինսկին, մրցավարի օգնականներ՝ Սեյմոն Շլոնչակը և Վիկտոր Մատյաշը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Վիտալի Ռոմանովը, իսկ VAR-ի պատասխանատուները կլինեն Նիկոլա Բալակինը և Դենիս Շուրմանը։
Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22։45-ին