World News in Armenian

Ֆլորիդայում 1 մլն մարդու կարգադրվել է շտապ տարհանվել՝ մոտեցող «Միլթոն» հզոր փոթորկի պատճառով

 «Միլթոն» հզոր փոթորիկը շարունակում է շարժվել դեպի ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերը, ինչի պատճառով 1 մլն մարդու կարգադրվել է շտապ տարհանվել, գրում է reuters.com-ը:

«Եթե այդ տարածքից չտարհանվեք, ուրեմն կմահանաք», - նախազգուշացրել է Ֆլորիդայի Տամպա քաղաքի քաղաքապետ Ջեյն Քաստորը:

Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ուժեղ փոթորիկը, ըստ կանխատեսումների, ցամաք կհասնի չորեքշաբթի ուշ գիշերը կամ հինգշաբթի առավոտյան՝ զանգվածային ավերումներով սպառնալով Ֆլորիդայի խիտ բնակեցված արևմտյան ափին։

Ակնկալվում է, որ «Միլթոն» փոթորիկը Ֆլորիդայի տարածքով մեկ կառաջացնի լուրջ հետևանքներ, կուղեկցվի շատ առատ անձրևներով և հզոր քամիներով: Ավելի քան 140 հրշեջներ և այլ աջակցող անձնակազմ Կալիֆոռնիայից մեկնել են Ֆլորիդա՝ օգնելու պայքարել փոթորկի հետևանքների դեմ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ն պատուհասել էր «Հելեն» փոթորիկը, որը խլել է 230 մարդու կյանք՝ պատճառելով խոշոր տնտեսական վնաս:

Читайте на 123ru.net