Բաքուն աջակցում է խաղաղ օրակարգին. Ալիևը՝ ԱՄՆ նախագահի խորհրդականին
«Ազատություն». Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղ օրակարգին, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահի կլիմայական քաղաքականության հարցերով ավագ խորհրդական Ջոն Փոդեսթայի հետ հանդիպմանը։ Ադրբեջանի առաջնորդը պնդել է, թե հենց Բաքուն է հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը: Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվում են ստորագրել խաղաղության պայմանագրի նախագծում արդեն համաձայնեցված դրույթները, ինչն