Transfermarkt. Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները, Ռանոսի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ
Transfermarkt-ը թարմացրել է գերմանական Բունդեսլիգան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տրանսֆերային արժեքը չի փոխվել և այժմ գնահատվում է 1 մլն եվրո։
Ինչ վերաբերում է Բունդեսլիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին, ապա ցանկը գլխավորում են «Բավարիայի» ներկայացուցիչ Ջամալ Մուսիալան և «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորիան Վիրցը։ Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ և գնահատվում է 130 մլն եվրո։
Լավագույն եռյակը եզրափակում է «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո։ Ընդհանրապես, ամենաթանկարժեք 13 ֆուտբոլիստի ցանկում մյունխենյան գրանդի 8 ներկայացուցիչ է։