Պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնելու համար. Արթուր Սերոբյան
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում կմրցի Ֆարերյան կղզիների ընտրանու հետ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սերոբյանն իր կարծիքն է հայտնել հանդիպման մասին:
«Ուսումնասիրել ենք մրցակցին, սպասվում է ծանր հանդիպում։ Լավ ենք պատրաստվել։ Գիտենք, թե ինչպես պետք է խաղանք վաղը։ Պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնելու համար»,- ասել է Սերոբյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։