Սոցհարցման արդյունքներով՝ Հարիսը երրորդ օրն անընդմեջ առաջ է Թրամփից. NYT
ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ժողովրդական աջակցության մակարդակով երրորդ օրն անընդմեջ 3 տոկոսային կետով առաջ է իր մրցակցից՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփից: Այդ մասին հայտնում է New York Times թերթը՝ վկայակոչելով սոցհարցումների ագրեգատորի տվյալները:
Չորեքշաբթի օրվա դրությամբ Հարրիսն ունի 49% աջակցություն, Թրամփը՝ 46%։
Մինչ այդ, մի քանի օր շարունակ, դեմոկրատ թեկնածուն իր մրցակցից առաջ էր անցել 2 տոկոսային կետով։
Թերթի փոխանցմամբ, Թրամփն առաջատար է տատանվող յոթ նահանգից երեքում՝ Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում և Արիզոնայում։
Հարիսն առաջատար է Փենսիլվանիայում, Նևադայում, Միչիգանում և Վիսկոնսինում: Մրցակիցների միջև տարբերությունը նվազագույն է և կազմում է 1-2 տոկոսային կետ։