Օկամպո. Ռուբեն Վարդանյանը և Արցախի մյուս առաջնորդները գտնվում են Բաքվի բանտում, քանի որ ցեղասպանության զոհ են. News.am
News. UWC Dilijan դպրոցի 10-ամյակի տոնական միջոցառումներին մասնակցել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որին News.am-ը մի քանի հարց է ուղղել։ –Պարոն Օկամպո, այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ Դիլիջանում՝ նշելու UWC Dilijan դպրոցի հիմնադրման տասնամյակը, սակայն այս դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շինծու մեղադրանքով մեկ տարի ապօրինի կալանքի տակ է Բաքվում՝