World News in Armenian

Հայաստանի և Ֆարերյան կղզիների հավաքականները չպարզեցին հաղթողին

Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։

Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 37-րդ րոպեին աչքի ընկավ Բենջամինսենը։ Քիչ անց Լուկաս Սելարայանը տուգանայինից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։

Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով։

Երկրորդ խաղակեսում կղզիաբնակները ևս մեկ անգամ գրավեցին Չանչարևիչի դարպասը․ 85-րդ րոպեին աչքի ընկավ Բյարտալոն։ Հայաստանի հավաքականի կազմում խաղավերջում հաշիվը հավասարեցրեց Գոռ Մանվելյանը՝ խփելով առաջին գոլը հավաքականի կազմում։

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 2-2 հաշվով։

Читайте на 123ru.net