Ես Բարսելոնա չեմ եկել, որպեսզի փոխարինեմ Տեր Շտեգենին․ Շչեսնի
«Բարսելոնայի» նորեկ լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է իր հարաբերությունների մասին կատալոնական ակումբի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ, որը ծանր վնասվածք էր ստացել։
«Ես խոսե՞լ եմ Տեր Շտեգենի հետ: Այո, ես արդեն մի քանի անգամ տեսել եմ նրան, և նա կարծես թե դրական է տրամադրված՝ չնայած սարսափելի վնասվածքին: Ես այստեղ չեմ նրան երկարաժամկետ հեռանկարում փոխարինելու, այլ նրան օգնելու համար»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Գերմանացու խաղադաշտ վերադառնալը սպասվում է հաջորդ մրցաշրջանում։