World News in Armenian

Ազգերի լիգա. Կոսովոն պարտության մատնեց Լիտվային

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Կոսովոյի հավաքականն այսօր հյուրընկալվելիս մրցել է Լիտվայի հետ և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման հաշիվը խաղի 20-րդ րոպեին Կոսովոյի հավաքականի կազմում բացել է Էդոն Ժեգրովան, 65-րդ րոպեին Էրմալ Կրասնիկին կրկնապատկել է իր թիմի առավելությունը, իսկ Լիտվայի կազմում մեկ գնդակ ետ է բերել Պաուլյուս Գոլուբիցկասը՝ 84-րդ րոպեին խփած գնդակով գրավելով հյուրերի դարպասը:

C լիգայի երկրորդ խմբի երեք տուրից հետո Կոսովոյի հավաքականը 6 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Ռումինիան, որը մեկ խաղ պակաս է անցկացրել, նույնքան միավորով գլխավորում է աղյուսակը: Լիտվան 3 խաղից հետո ոչ մի միավոր չի վաստակել և եզրափակում է աղյուսակում: Խմբում ընդգրկված է նաև Կիպրոսի ընտրանին, որը 2 խաղից հետո 3 միավոր ունի իր ակտիվում:

Читайте на 123ru.net