Ֆրանսիայում առաջին դպրոցն է անվանակոչվել դիմադրության շարժման հայազգի հերոս Միսակ Մանուշյանի անունով
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվեց Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը: Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց դպրոցի սաների կողմից Միսակ Մանուշյանի բանաստեղծությունների հուզիչ ընթերցմամբ: Ողջույնի խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրենը, ինչպես նաև պատմության և