World News in Armenian

Սպերցյանը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մտադիր է ավարտել 2024/25թթ․ մրցաշրջանը «Կրասնոդարի» կազմում։ Այս մասին հաղորդում է Евро-Футбол-ը՝ հղում անելով իր ներքին աղբյուրներին։

Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք ակումբներ, որոնցից շատերն ակտիվորեն հետևում են հայ ֆուտբոլիստի ելույթներին։

Սպերցյանը, չնայած եվրոպական ակումբների հետաքրքրվածությանը, մտադիր է մնալ «Կրասնոդարում», օգնել թիմին հասնել հաջողության և նվաճել իր առաջին տիտղոսը ռուսական ակումբում։

«Կրասնոդարը» ՌՊԼ-ի 11 տուրից հետո 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ շրջանցելով «Լոկոմոտիվին» լրացուցիչ ցուցանիշներով։ Նախորդ մրցաշրջանում «ցուլերը» զբաղեցրել էին երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» ընդամենը մեկ միավորով։

Սպերցյանի գործող պայմանագրի ժամկետը կրասնոդարյան ակումբի հետ նախատեսծվա է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Читайте на 123ru.net