World News in Armenian

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «KamAZ»-ը կողաշրջվել է. կա տուժած

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16:43-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ցեմենտով բեռնված բեռնատարը (վարորդ՝ Մ. Մ., ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան։

Читайте на 123ru.net