Մեսսին կարող է նվաճել այնպիսի մրցանակ, որը դեռ չունի՝ ի տարբերություն Ռոնալդուի
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ընդգրկվել է «Golden Foot» մրցանակի տասը հավակնորդների ցուցակում։
Սա մրցանակ է, որը 2003 թվականից շնորհվում է 28 տարեկանից բարձր տարիքային խմբի իրենց լավագույնս դրսևորած խաղացողներին։
Կարևոր առանձնահատկությունն այն է, որ խաղացողը կարիերայի ընթացքում կարող եք միայն մեկ անգամ արժանանալ «Golden Foot» մրցանակին:
Կրիշտիանու Ռոնալդուին դա հաջողվել է անել 2020 թվականին, երբ նա խաղում էր իտալական «Յուվենտուսում»: 2024 թվականին առաջադրված թեկնածուներնի թվում են Լիոնել Մեսսին, Հարի Քեյնը, Նեյմարը, Կևին դե Բրույնեն, Վիրջիլ վան Դեյկը, Թոմաս Մյուլերը, Կարիմ Բենզեման, Լաուտարո Մարտինեսը, Անտուան Գրիզմանը և Մարկո Վերատին։