Ինչո՞ւ է քաղաքապետարանը Երևանի 2806-ամյակի համերգի 15 երգի համար 70 մլն դրամ հատկացրել
Երևանի քաղաքապետի խոսքով՝ եթե տոնական համերգի կազմակերպման մասով կան քննադատություններ, ապա իրենք դա հաշվի կառնեն և մյուս միջոցառումները կազմակերպելիս ավելի ուշադիր կլինեն։