World News in Armenian

«Հայ ժողովրդի պատմության» դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում. փաստաբան

«Հայ ժողովրդի պատմության» դասագրքի գործով ԿԳՄՍՆ-ն պարտվել է դատարանում, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նախորդ տարի ԿԳՄՍՆ-ն 7-րդ դասարանի «Հայ ժողովրդի պատմության» երկու դասագիրք էր երաշխավորել գործածության: Մեկը՝ Աշոտ Ղուկասյանի և Ա․Տերյանի, մյուսը՝ մեծ սկանդալ առաջացրած Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը։

Նախարաը Ղուկասյանի դասագիրքը ներկայացրել է կրկնակի փորձաքննության և հրամանով հանել է գործածությունից։

Վարչական դատարանը վճռել է ճանաչել Ղուկասյանի դասագիրքը գործածությունից դուրս թողած նախարարի հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը:

Սա նշանակում է, որ դպրոցները և ուսուցիչները կունենան 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքի այլընտրանքային տարբերակ:

Читайте на 123ru.net