Կապան և Սենթ Էթիեն քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
Հոկտեմբերի 10-15-ը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքում: Այցի հիմնական նպատակը երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրումն էր, որի հիմքը դրվել է դեռևս 2023 թվականի նոյեմբեր ամսին, Սենթ Էթիենի պատվիրակության Կապան կատարած այցի շրջանակում՝ երկու քաղաքների միջև բարեկամական կապեր ձևավորելու մասին մտադրությունների նամակի ստորագրմամբ։ Ըստ