World News in Armenian

«Ատլետիկոն» պատժել է իր երկրպագուներին

Վերջին շրջանում Մադրիդի «Ատլետիկոն» բազմաթիվ վնասներ է կրել իր երկրպագուների խուլիգանական վարքագծի պատճառով։

Բազմաթիվ պատժամիջոցների, ինչպես նաև տուգանքների պատճառով «Ատլետիկոն» կորցրել է ընդհանուր առմամբ 240 հազար եվրո։

Ակումբի ղեկավարությունը որոշել է յուրովի պատժել երկրպագուներին՝ դադարեցնելով հաջորդ հինգ արտագնա հանդիպումների տոմսերի վաճառքը։

Թիմը ստիպված կլինի խաղալ առանց երկրպագուների աջակցության, և «Ատլետիկոյի» ղեկավարները հույս ունեն, որ այս միջոցը կդաստիարակի երկրպագուներին և կսթափեցնի նրանց։

Читайте на 123ru.net