Լաոսի ԱԺ փոխնախագահը հայ գործընկերոջ հետ հանդիպմանն իր աջակցությունն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Վիենտյանում ԱՍԵԱՆ-ի միջխորհրդարանական 45-րդ գագաթաժողովի շրջանակում Լաոսի Ազգային ժողովի փոխնախագահ Խամբհայ Դամլաթի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:
«Նշել եմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում մասնակցությանը, և ընդգծել, որ նման գագաթնաժողովները ևս կարևոր հարթակ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար»,- գրել է Հակոբ Արշակյանը:
Լաոսի ԱԺ փոխխոսնակն իր աջակցություն է հայտնել խնդիրների խաղաղ կարգավորմանը, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և անկախությանը:
Քննարկվել են նաև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության ակտիվացումն ու փոխադարձ այցերի կարեւորությունը: