Կրեմլը ողջունում է Պուտինի հետ երկխոսության` Շոլցի պատրաստակամությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պատրաստակամությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը, կարևոր ազդանշան է։ Արևմտյան այլ երկրների հրաժարումը նման երկխոսությունից ոչ կառուցողական է, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք լսում ենք այն խոսքերը, որոնք գալիս են Բեռլինից՝ Շոլցի խոսքերը երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության մասին: Սրանք կարևոր խոսքեր են, քանի որ մինչև վերջերս Գերմանիան կոլեկտիվ Արևմուտքի մնացած երկրների թվում էր, որը լիովին բացառում էր Պուտինի հետ ցանկացած շփում։ Մենք ասել ենք, որ այս դիրքորոշումն անհեռանկարային է»,- ընդգծել է նա։