Լավրովը ցույց է տալիս այն խնդիրները, որոնց կարող է բախվել է ՀՀ-ն՝ իր ռազմավարությունը շարունակելու դեպքում. Վահե Դավթյան. «Հրապարակ»
Հերթական անգամ փորձում են օրակարգ բերել, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի բաղկացուցիչ մասերից է հանդիսանում Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը, բայց մի բան է հստակ, որ այսօր չկա բանակցային որեւէ հարթակ, որում այդ նախագիծը, այդ թվում՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման հեռանկարով հանդերձ, բանակցվի կամ իրականում լինի որեւէ միջպետական օրակարգում։ Առավել քան հատկանշական է, որ այս մասին խոսվում է «3+3» -ի շրջանակներում, այլ ոչ թե երկկողմ բանակցությունների։