World News in Armenian

«Սարյանի աստիճաններ» նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով

Սարյանական ոգին ու գունապնակն այսուհետ կլինի Երևանի սրտում:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Կենտրոն վարչական շրջանը, «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը համատեղ նախաձեռնել են Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճանների և դրա հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը:

«Սարյանի աստիճաններ» անվանումը ստացած նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել մեծ նկարչի «Հայաստան» կտավը՝ կավից պատրաստված խճանկարով, որը բաղկացած է 1620 ամբողջությամբ ձեռագործ սալիկներից:

Պլանավորվում է նաև ժամանակակից ինստալյացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար:

The post «Սարյանի աստիճաններ» նախագծի շրջանակում նախատեսվում է արտացոլել նկարչի «Հայաստան» կտավը կավից պատրաստված խճանկարով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net