World News in Armenian

Էլիդա Քոչարյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Բուլղարիայի մայրաքաղաքում այսօր ավարտվող բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի աղջիկների հավաքականի անդամ, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը եզրափակչում հանդիպեց Ուկրաինայի ներկայացուցիչ Տատիանա Դովգալի հետ։ Մեր մարզուհին ամբողջ մենամարտն անցկացրեց բարձր տեմպով եւ բոլոր ռաունդներում ռինգում հետապնդելով մրցակցին հաստատեց իր անվերապահ առավելությունը եւ մրցավարների որոշմամբ դարձավ հաղթող։ Սա Էլիդա Քոչարյանի երկրորդ չեմպիոնական ոսկին է

Читайте на сайте