World News in Armenian

Էլեն Բադալյանը Ну-ка, все вместе-ում հիացրել է բոլորին. ժյուրիի բոլոր անդամները ոտքի են կանգնել (տեսանյութ)

Հայազգի մոսկվաբնակ 17-ամյա Էլեն Բադալյանը հիանալի ելույթ է ունեցել ռուսական Ну-ка, все вместе շոուի ժամանակ։

Էլեն Բադալյանի երգելու ընթացքում ժյուրիի 100 անդամ ոտքի է կանգնել:

Էլենը ներկայացրել է Քրիստինա Ագիլերայի, Լիլ Քիմի, Միայի և Փինկի Lady Marmalade երգը։

Ну-ка, все вместе-ի ժյուրիի նախագահ, երգիչ Սերգեյ Լազարևը նույնիսկ կանգնել է աթոռի վրա։

«Կարելի է մրցույթն ուղղակի ավարտել, սա հզոր էր։ Ուղղակի գեղեցկուհի»,-ասել է Լազարևը։

Նշենք, որ Էլեն Բադալյանն անցել է կիսաեզրափակիչ:

Читайте на 123ru.net