Կարեն Խաչանովը հաղթել է Գրիգոր Դիմիտրովին
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող թենիսի ATP Rolex Paris Masters մրցաշարի քառորդ եզրափակչում 1 ժամ 10 րոպեում պարտության է մատնել Բուլղարիան ներկայացնող Գրիգոր Դիմիտրովին: Կիսաեզրափակչում Խաչանովը խաղալու է կորտի տերերից Ուգո Ումբերի հետ, որն իր հերթին պայքարից դուրս է թողել ավստրալացի Ջորդան Թոմփսոնին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ