World News in Armenian

ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ մշակելու վիզաների ազատականացման ուղղությամբ բանակցությունների ծրագիրը

Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան՝ հայկական կողմի հետ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

«Այս տարին աննախադեպ տարի էր ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից»,-ասաց Հովհաննիսյանը: 

Նա նշեց բազմաթիվ ձեռքբերումներ որոշ ոլորտներում․ օրինակ՝ Հայաստան-Եվրոպոլ, Հայաստան-Եվրոջասթ պայմանագրերը: Մեկնարկել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը: 

«Նոյեմբերի 5-6-ը Երևանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,-նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ ավարտին են հասցնում նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի նախագիծը: «Այդ բոլոր քայլերը, իհարկե, կունենան իրենց ազդեցությունը 2025-ին նախատեսվող աշխատանքների առումով»,-ասաց փոխնախարարը:

The post ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է՝ մշակելու վիզաների ազատականացման ուղղությամբ բանակցությունների ծրագիրը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net