Նեթանյահուն հեռացրել է Յոավ Գալանտին՝ պաշտպանության նախարար նշանակելով ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացին
Գալանտին պաշտոնից հեռացնելու մասին Նեթանյահուի հայտարարությունից հետո Երուսաղեմում և Թել Ավիվում ընդդիմության կոչով ցույցեր են տեղի ունեցել։ Թել Ավիվում ցուցարարները փակել են գլխավոր մայրուղին, իսկ Երուսաղեմում բողոքի ակցիա են անցկացրել Նեթանյահուի նստավայրի մոտ։