World News in Armenian

Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ երեխաների սննդակարգում պետք է բացառել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը: Մասնագետների կարծիքով՝ դրանք պարունակում են մեծ քանակությամբ կոֆեին, շաքար, նյութափոխանակության վրա ազդող խթանիչ նյութեր, որոնք վնասակար ազդեցություն ունեն դեռաահասների առողջության վրա:

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարեցտարի ավելանում է էներգետիկ ըմպելիքներ օգտագործող դեռահասների, անգամ երեխաների թիվը։

Ըստ ԱՆ տվյալների՝ Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք։

Читайте на 123ru.net