NYT. ուկրաինական ուժերը Կուրսկում մարտի են բռնվել հյուսիսկորեացի զինվորների հետ
Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում բախվել են Հյուսիսային Կորեայի զինվորներին, հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան անանուն պաշտոնյաներին:
Ուկրաինայի պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ մարտերը սահմանափակ բնույթ են ունեցել և, հավանաբար, «ուղղված են եղել ուկրաինական ուժերի թուլությունները հայտնաբերելուն»։ Ուկրաինացի պաշտոնյան հավելել է, որ հյուսիսկորեացի զինվորները մարտի են դուրս եկել Ռուսաստանի 810-րդ առանձին նավային հետևակային բրիգադի հետ միասին։
Ուկրաինայի զորքերը օգոստոսին ներթափանցել էին Ռուսաստանի սահմանամերձ Կուրսկի շրջան՝ մի շարք բնակավայրեր վերցնելով իրենց վերահսկողության տակ։
Պենտագոնը երկուշաբթի հայտարարել էր, որ Ռուսաստանի Կուրսկում առկա է առնվազն 10,000 հյուսիսկորեացի զինծառայող։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը Հարավային Կորեայի հեռուստատեսության հետ հարցազրույցում նշել է, որ Հյուսիսային Կորեայի զինվորների հետ առաջին բախումը տեղի է ունեցել։
The New York Times-ը հաղորդում է, որ դեռևս հստակ չէ, թե երբ են մարտերը տեղի ունեցել։ ԱՄՆ պաշտոնյան թերթին հայտնել է, որ բախումների արդյունքում մեծաթիվ հյուսիսկորեացի զինվորներ են զոհվել։
Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել կողմերի հայտարարությունները։