Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել. Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում
։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին ժամը 19-ի սահմաններում այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։