Մեծ քանակությամբ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալին հանձնուքի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից