Հայտնի է, թե Հայաստանից ում օգտին են քվեարկել «Ոսկե գնդակ» 2024-ի համար
Հայաստանը ներկայացնող լրագրող Սուրեն Բաղդասարյանը 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ առաջին տեղում ձայն է տվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի օգտին։
Երկրորդ տեղում նա նշել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին, իսկ 3-րդ տեղում՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ» մրցանակին է արժանացել «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը: