Չանչարևիչը, Մուրադյանը, Համբարձումյանը և Մանվելյանը հրավիրվել են Հայաստանի Ազգային հավաքական՝ պատրաստվելու Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ խաղերին
Օգնյեն Չանչարևիչը, Սերգեյ Մուրադյանը, Հովհաննես Համբարձումյանը և Գոռ Մանվելյանը հրավիրվել են Հայաստանի Ազգային հավաքական՝ պատրաստվելու Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ խաղերին:
Այս մասին հայտարարություն է տարածել «Նոա» ֆուտբոլային ակումբը: