World News in Armenian

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին

Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում:

«Ադրբեջանի նախագահը նշել է, որ Հայաստանի կողմից խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր առաջարկների ներկայացման զգալի ձգձգումը բացասաբար է ազդել գործընթացի վրա, սակայն, չնայած դրան, կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի և բանակցությունների վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն»,- ասված է հաղորդագրությունում։

Իր հերթին Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և կողմերին կոչ է արել «համարձակ քայլեր ձեռնարկել»։

Читайте на 123ru.net