World News in Armenian

Բեյոնսեն «Գրեմմի»-ի անվանակարգերում առաջադրման թվի ռեկորդ է սահմանել

Ամերիկյան երգչուհի Բեյոնսեն հեղինակավոր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության անվանակարգերում առաջադրման թվի ռեկորդ է սահմանել, հայտնում է BBC-ն:

Նա առաջ է անցնել աստղային ամուսնուց՝ ռեփեր Ջեյ Զիից։ Մինչ այս, Բեյոնսեն և Ջեյ Զին առանձին-առանձին «Գրեմմի»-ի առաջադրվել էին 88 անգամ: Սակայն Բեյոնսեի վերջին ալբոմը` Cowboy Carter-ը, թույլ է տվել երգչուհուն մեծ տարբերությամբ առաջ անցնել ամուսնուց:

Նա այս տարի առաջադրվել է «Գրեմմի»-ի 11 անվանակարգերում, այդ թվում՝ տարվա ալբոմ, լավագույն քանթրի ալբոմ, իսկ նրա՝ Texas Hold'Em հիթը հավակնում է ճանաչվել տարվա երգ:

Բեյոնսեն տարբեր անվակարգերում կմրցի Թեյլոր Սվիֆթի, Սաբրինա Քարփենթերի, Բիլի Այլիշի, Քենդրիկ Լամարի, Փոստ Մելոնի և Չառլի XCX-ի հետ:

Читайте на 123ru.net