World News in Armenian

«Սպորտինգը» նոր գլխավոր մարզիչ ունի

Ռուբեն Ամորիմը նոյեմբերի 11-ից կանցնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնին։ Հայտնի է դարձել, թե ով կփոխարինի նրան «Սպորտինգում»։

Ինչպես պաշտոնապես հայտարարեց լիսաբոնյան ակումբը, թիմի նոր մարզիչ դարձավ Ժոաո Պերեյրան, ով Ռուբեն Ամորիմի օգնականն էր «Սպորտինգում»։

Պերեյրան իր խաղային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բենֆիկայում», «Բրագայում», «Վալենսիայում», իսկ 2021 թվականին ավարտել է կարիերան որպես «Սպորտինգի» ֆուտբոլիստ։ Նույն թվականին Պերեյրան սկսեց իր մարզչական կարիերան Լիսաբոնյան ակումբում։ 2023 թվականից Ժոաո Պերեյրան աշխատում էր որպես Ամորիմի օգնական։

Ժոաո Պերեյրան իր նորամուտը գլխավոր մարզչի պաշտոնում կնշի նոյեմբերի 22-ին Պորտուգալիայի գավաթի խաղարկության «Ամարանտեի» դեմ խաղում:

Читайте на 123ru.net