«Եթե էս իշխանությունը մի քիչ, գոնե 20-ին մոտ IQ ունենար ու էդքան չվախենար Ալիևից, «Պատիվ ունեմ»-ի առաջարկը զացեպկա պիտի լիներ սրանց համար». Զոհրաբյան
Ընդդիմադիր խմբակցության այս առաջարկը, որը հիմնված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, միջազգային քրեական դատարանի կանոնադրության վրա մերժվեց ու աշխարհում կա եւս երկու խորհրդարան, որը տեղում կմերժեր «Պատիվ ունեմ»-ի առաջարկը։ Դրանք, բնականաբար, Ադրբեջանի եւ Թուրքիայի Միլի-մեջլիսներն են։