World News in Armenian

ՌԴ-ն թևավոր, բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Կիևին (լուսանկարներ)

Ռուսաստանը նոյեմբերի 13-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին և Կիևի մարզին, հայտնում են ուկրաինական իշխանությունները:

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է առավոտյան ժամը 7:20-ի սահմաններում մայրաքաղաքում պայթյունների լսվելու և հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվ աշխատանքի մասին, գրում է kyivindependent.com կայքը:

Կիևի մարզում 48-ամյա տղամարդն ընկած բեկորների հետևանքով գլխի վնասվածքներ է ստացել։ Հրդեհ է բռնկվել նաև Կիևի մերձակայքում գտնվող Բրովարի թաղամասում։

Ռուսաստանը Կիևը գրոհել է թևավոր հրթիռներով, ինչպես նաև «Իսկանդեր-Մ» կամ հյուսիսկորեական KN-23/24 բալիստիկ հրթիռներով, «Շահեդ», «Գերան» հարվածային անօդաչուներով, ասել են իշխանությունները:

Հաղորդվում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը խոցել է «մի քանի թևավոր և բալիստիկ հրթիռներ և մինչև 10 անօդաչու թռչող սարք»:

Читайте на 123ru.net